Երևանի քաղաքապետն Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետը Էսսեն քաղաքում մասնակցել է «Ինտերգեո 2022» ցուցահանդեսին: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Հրաչյա Սարգսյանը ցուցահանդեսի շրջանակում ծանոթացել է «խելացի քաղաքներ»-ի ստեղծման համար առաջարկվող տարբեր լուծումների, որոնք հնարավորություն կտան թվայնացված տեղեկատվության միջոցով հասնել ավելի արդյունավետ, կանխատեսելի և թափանցիկ որոշումների կայացման: