211652_close_icon
views-count1536 դիտում article-date 12:57 19-10-2022

«Մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին». Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արգիմոնը կիսում է Ուրուգվայի սենատորների պալատի հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։

«Ես կիսում եմ Ուրուգվայի Սենատի ընդունած հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին», - Twitter-ում գրել է Բեատրիս Արգիմոնը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի սենատորների պալատը հայտարարություն է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և իր համերաշխությունը հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ դարձած հայ ժողովրդին։

Նմանատիպ նյութեր