68976 դիտում
17:54 19-10-2022
Ահազանգ՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին. Դուք տեղյա՞կ եք՝ գնդապետի քրոջ որդին, լինելով պարեկ, դեպքի վայրում ամենավերջին հայհոյանքներն է տվել պարեկների, իսկ հետո՝ ոստիկանների հասցեին
Երբ հանրապետությունում ստեղծվում էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը, պաշտոնյաները, իրար հերթ չտալով, կուրծք ծեծելով հայտարարում էին, թե այնպիսի անձինք են ընդունվում պարեկային ծառայություն, որ բոլորը մաքրամաքուր են լինելու, ու պարեկները իրենց օրինապաշտությամբ լինելու են օրինակելի քաղաքացի դառնալու սիմվոլ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի վերջին մայրաքաղաքում մի իսկական անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել ոչ միայն Երևանում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի աշխատակիցների նկատմամբ, այլ նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ փորձել են օրինախախտ վարորդին վարչական պատասխանատվության ենթարկել, ու այդ պահին, չգիտես որտեղից, սնկի նման հայտնվել է մի քաղաքացի, ով սկսել է ծաղրանքի ենթարկել պարեկներին, իսկ երբ պարեկները նրան հորդորել են, որպեսզի չխանգարի իրենց ծառայողական աշխատանքը, այդ քաղաքացին սկսել է հայհոյանքներ հնչեցնել պարեկների հասցեին՝ ասելով. «Այ հոգնածներ, դուք էլ գիտեք՝ գործի՞ եք հելել, դուք էլ գիտեք՝ աշխատո՞ւմ եք», ու այդ ամենը զուգորդվել է հայհոյանքներով։
Պարեկները, տեսնելով, որ այդ քաղաքացին չի ենթարկվում իրենց օրինական պահանջներին, շարունակում է ոչ միայն խոչընդոտել իրենց աշխատանքին. այլ նաև դարձյալ հայհոյանքներ է հնչեցնում, նրան բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Թվում է, թե արդեն ոստիկանությունում այդ քաղաքացին կսթափվեր, սակայն սկսում է այնտեղ էլ «գաստրոլներ տալ» ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել՝ այս անգամ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ «աքլոր կտրած» քաղաքացին, պարզվում է, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկ, ավագ լեյտենանտ Հրաչյա Հակոբյանն է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է խմած։
Այս դեպքի մասին տեղեկանում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանն ու պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ու վերջիններս խոստանում են. որ Հ. Հակոբյանը ոչ միայն նախատինքի է ենթարկվելու իրենց կողմից, այլև պատժվելու է։ Բայց օրեր անց պարզվում է, որ Հ. Հակոբյանը ավելի ազդեցիկ է, քանի որ նրա քեռին ոստիկանության գնդապետ Էդուարդ Բազիկյանն է, ով աշխատում է ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ։ Իսկ Հ. Հակոբյանը, ով նախկինում աշխատել է ՃՈ-ում, երբ գոյություն չուներ պարեկային ծառայությունը, մեկ այլ արարքով «փայլել է». վիճաբանություն է ունեցել ոստիկանության Սևանի բաժնի ղեկավար ծառայողներից մեկի հետ, ով հայտնվել է անգամ հիվանդանոցում, իսկ գործերը «շիլաշփոթ անելով» փակել են։
Այս պահին էլ Հ. Հակոբյանը դեռ աշխատում է։ Իսկ ՀՀ պարեկային ծառայության պետ Ա. Ումրշատյանը ինչպե՞ս է նայելու այն շարքային պարեկների աչքերին, որոնց նկատմամբ իր ենթական անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել։
SHAMSHYAN.com-ը վստահ է, որ կատարված դեպքի մասին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին կամ թերի կամ կիսատ-պռատ տեղեկություններ են փոխանցել այս դեպքի մասին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։