1744 դիտում
21:35 19-10-2022
Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության թեմայով դասընթաց Ծաղկաձորում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 14-ից 15-ը Ծաղկաձորում անցկացվեց «Ոստիկանության արձագանքը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության» թեմայով հերթական դասընթացը, որին մասնակցել են ոստիկանության 25 ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանը, նույն վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանն ու տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Դասընթացը կազմակերպել էր ԵԽ Երևանյան գրասենյակը՝ «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ներկայացվել են կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության պատճառները, դրանց դեմ պայքարի օրենսդրական գործիքները, հասարակության իրազեկվածության բարձրացումը, աջակցության կենտրոնների և բռնարարներին ուղղված ծրագրերի նշանակությունը։
Կարևորելով ոստիկանության ծառայողների գործնական հմտությունների զարգացումը՝ անցկացվել են գործնական վարժություններ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել է 125 ոստիկան։
Դասընթացը վարել են ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը, իրավագիտության թեկնածու, փորձագետ Արմեն Գրիգորյանը և «Կանանց աջակցման կենտրոնի» տնօրեն Մարո Մաթոսյանը։ Նմանօրինակ դասընթացները շարունակական են։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
22:42 15-04-2019
Երեխաների նկատմամբ բռնության վերացման թեմայով հանդիպում-դասընթաց Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
931 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ