211652_close_icon
views-count1233 դիտում article-date 19:51 21-10-2022

Վահան Նարիբեկյանը մասնակցել է ԵԽԽՎ խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը:

ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի առջեւ ծառացած խնդիրների, դրանց լուծումների, արդի մարտահրավերների պայմաններում աշխատակազմերի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Կանաչ խորհրդարանների» հայեցակարգին` էներգետիկ ճգնաժամի, կլիմայական փոփոխությունների արդյունքում խորհրդարանների վարչական շենքերի հնարավորինս արդյունավետ կառավարման, պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների բնականոն գործունեության ապահովման եւ հնարավոր խնայողությունների ապահովման տեսանկյունից:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ: Քննարկվել է երկկողմ համագործակցությունը Ֆրանսիայի, Բելգիայի եւ մի շարք այլ երկրների խորհդարանների հետ:

Նմանատիպ նյութեր