1807 դիտում
10:07 22-10-2022
Վտանգավոր ցուցանիշներ աղքատության մակարդակի առումով․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի համաձայն, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի, ընդ որում, 70 հազարը համալրել է այդ շարքերը այս գարնան ընթացքում: «Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:
Իսկ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսվել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: Ամիրխանյանը հիշեցնում է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել: Մեզ հետ զրույցում շատ տնտեսագետներ նշում են, որ մեր երկրում քաղաքացիների արդեն 60 տոկոսը չափավոր աղքատ է, ինչը բավականին վտանգավոր թիվ է: Զուգահեռ գնաճն ավելի ու ավելի անվերահսկելի է դառնում: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է, իսկ միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:
Ամիրխանյանը հիշեցնում է, որ նույն ԿԲ-ի տվյալներով, բնակչության 60 տոկոսի եկամուտներն ավելացել են ավելի քիչ, քան պարենային զամբյուղը: Նույն ԿԲ-ի տվյալներով, ՀՀ ամբողջ բնակչության ընդամենը տասը տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի աճն, ինչը չէր կարող չանդրադառնալ ընդհանուր աղքատության ցուցանիշի վրա: «Ցավոք, վերջին առնվազն տասը և ավելի տարիների կտրվածքով սա աննախադեպ և բացասական ցուցանիշ է»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ սուր աղքատության ցուցանիշների առումով ևս բացասական դրսևորումներ կան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1810 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»