211652_close_icon
views-count2963 դիտում article-date 16:43 22-10-2022

ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի հետ բախման վտանգավոր գծին

ՆԱՏՕ-ի երկրները մոտենում են Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին՝ ասել է ՌԴ ԱԳՆ Զենքի չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։ Հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

«ՆԱՏՕ-ի երկրները գերադասում են համեստորեն լռել ուկրաինական ճգնաժամին իրենց մասնակցության մասին, սակայն չի կարելի թաքցնել ճշմարտությունը. նրանք, կարծես մրցակցելով միմյանց հետ, շարունակում են զենք ու զինամթերք ուղարկել Կիևին, նրան հետախուզություն մատակարարել, զինվորներին մարզել և ցուցումներ տալ ռազմական գործողությունների անցկացման վերաբերյալ՝ դրանով իսկ մոտենալով Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախման վտանգավոր գծին»,- ասել է Վորոնցովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի առաջին կոմիտեի քննարկմանը։

Վորոնցովը նշել է, որ անցյալ շաբաթ հրապարակված Կիլի ինստիտուտի թարմացված տվյալների համաձայն՝ Ուկրաինային Արևմուտքի ընդհանուր ռազմական օգնությունն արդեն կազմել է 42,3 միլիարդ դոլար։ Դրա կեսից ավելին (28,3 մլրդ դոլար) բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Նմանատիպ նյութեր