211652_close_icon
views-count28641 դիտում article-date 13:18 23-10-2022

Երևանում Toyota RAV4-ով ավտովթարի է ենթարկվել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, հասարակական գործիչ Գագիկ Մակարյանը. եթե պարեկները չմիջամտեին բանը հասնելու էր ծեծկռտուքի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ճանապարհահատվածում բախվել են  Toyota RAV4 և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն վարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, հասարակական գործիչ Գագիկ Մակարյանը։

Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարից հետո դեպքի վայր էին ժամանել մի քանի երիտասարդներ ասելով որ իրենք Գ․ Մակարյանի հարազատներնն են ու սկսեցին ինչպես ժողովուրդն է ասում վրա տալ Mercedes ի վարորդին, ու եթե պարեկները չմիջամտեին բանը հասնելու էր ծեծկռտուքի։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր