2442 դիտում
16:53 25-10-2022
Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքեք այդ խաղաղության պայմանագիրը. ՔՊ-ական պատգամավոր․ NEWS.am
Մենք ուզում ենք 1991 թվականի ԱՊՀ ստեղծման ժամանակ հաստատված սահմաններով ունենանք մեր երկիրը եւ խաղաղություն կնքվի. Մենք գնում ենք դրան, զիջելու բան չունենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Գրում է NEWS.am-ը։
«Խնդիրը դրված է, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա կլինի, թե ոչ, ոչ ոք չգիտի: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչեւ տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը: Բայց Լյուքսեմբուրգից հետո Ալիեւը կանգնեց ու Աստանայում ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել պատերազմը, սկսեց հոխորտալ, այս ամեն ինչից երեւում է, որ մինչեւ տարեվերջ դժվար թե խաղաղության պայմանագիր կնքենք»,- ասաց նա:
Գագիկ Մելքոնյանի խոսքով, մենք պետք է հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ ոք չի գա էստեղ մեզ համար կռվի: «Դրա համար պետք է մեր ժողովուրդը համախմբվի, եւ մենք կարողանանք մեր երկիրն այս վիճակից հանել»:
Հարցին, թե որ առաջարկներն են ավելի բարենպաստ Հայաստանի համար՝ Արեւմուտքի՞, թե՞ Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Բարենպաստն այն է, որ մենք կարողանանք թշնամուն դուրս քշենք մեր սահմաններից, կարողանանք մեր երկրի սահմանները պահենք: Այսօր արդեն միջազգային կառույցները ստիպում են Ադրբեջանին: Եվրոպացի դիտորդների արձանագրություններից է կախված, որ այդ գործողությունները պետք է կատարվեն: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ասել են, որ հետ գնացեք ձեր նախկին դիրքերը»:

Նմանատիպ նյութեր
1313 դիտում
12:20 04-10-2022
Նպատակ կա մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքել․ Վիգեն Խաչատրյան․ «Իրավունք»
2100 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
1306 դիտում
14:15 22-10-2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին
679 դիտում
13:53 22-10-2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
586 դիտում
12:39 22-10-2024
Իմ վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է. Ալեն Սիմոնյանն՝ իր ցածր վարկանիշ ունենալու մասին