1445 դիտում
11:06 26-10-2022
Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն
Կանադայում խորհրդարանական պատվիրակությամբ հանդիպեցինք Արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար, պատգամավոր Ռոբերտ Օլիֆնթի հետ։ Նա չափազանց տեղեկացված էր Հայաստանին պատուհասած վտանգների և ժողովրդավարության սպառնալիքների մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
Նա նաեւ նշել է. «Հայաստան-Կանադա հարաբերությունները բարեկամության նոր փուլ են մտնում, քանի որ Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն: Հույս ունեմ՝ նախապատրաստական գործընթացը արագ կավարտվի: Իսկ մինչ այդ՝ մեր հանդիպման ժամանակ, թարմ տեղեկություններ տվեցի մեր գործընկեր Ռոբերտ Օլիֆնթին բոլոր այն վտանգների մասին, որոնց Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությունը բախվում է յուրաքանչյուր օր։
Ադրբեջանը շարունակաբար ձեռնարկում է նոր ռազմական ագրեսիաներ ընդդեմ Հայաստանի,
Ադրբեջանը բռնազավթում է ՀՀ ինքնիշխան տարածքի մաս կազմող նորանոր շրջաններ,
Ադրբեջանը ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթները, թույլ չի տալիս իր իսկ ռազմական ագրեսիայի զոհ դարձած հայ զինծառայողների մարմինները, շրջափակման մեջ գտնվող զինծառայողներին դուրս բերել իր կողմից օկուպացված շրջաններից,
Ադրբեջանը խոշտանգում է նույնիսկ կանանց, տարեցներին։
Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը պետք է արժանանա լուրջ գնահատականի. միջազգային հանրության հասցեական, բայց դատարկ դատապարտումներն արդեն անօգուտ են:
Ագրեսոր Ադրբեջանը պիտի պատժվի միջազգային իրավասու օղակների կողմից, և այս ուղղությամբ բոլոր միջազգային գործընկերներիս կողմից կոնկրետ քայլերի իրականացումը դարձել է հրամայական՝ ի պաշտպանություն խաղաղ հայ բնակչության կյանքի և մյուս հիմնարար իրավունքների։
Անդրադառնալով արդի տարածաշրջանային զարգացումներին՝ խորհրդարանական քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծեցի Արցախի անկախության ճանաչմանը օժանդակելու անհրաժեշտությունը, միաժամանակ ահազանգեցի, որ Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին միայնակ թողնելը բերելու է Ադրբեջանի կողմից հայրենի Արցախում բնակվող հայության նոր ցեղասպանության։
Կրկին շնորհակալություն հայտնեցի Կանադային՝
Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու,
Արցախի անկախությունը ճանաչելու հարցը խորհրդարանական մակարդակով քաղաքական դիսկուրս մտցնելու,
2020թ. պատերազմի ժամանակ դեպի Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների կասեցման, Թուրքիային ավիաշարժիչների մատակարարումը դադարեցնելու համար։
Անդրադարձանք նաև Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին, սպառնալիքներին, խորհրդարանի դերի ամրապնդմանը վերաբերող հարցերին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1303 դիտում
17:08 23-01-2014
Իրանի նախագահը չի բացառում, որ Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն կբացվի
4275 դիտում
13:28 13-10-2018
Ջասթին Թրյուդոն հույս ունի ապագայում անդրադառնալ ՀՀ-ում Կանադայի դեսպանատուն բացելու հարցին
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին