211652_close_icon
views-count599 դիտում article-date 20:00 26-10-2022

Ակների և Վերիշենի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան

Վերիշեն բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին։

Գորիսի համայնքապետարանից հայտնում են, որ Վերիշեն և Ակներ բնակավայրերի փոքրիկները այսուհետ  գեղեցիկ, հարմարավետ շենքային պայամաններ ունեցող հասատատություն կհաճախեն: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են ամիսներ առաջ և ընթացել մի քանի փուլերով՝ «Փարոս» հիմնադրամի  աջակցությամբ:

«Ֆոքըս օն չիլդրեն նաու» բարեգարծական կազմակերպության միջոցներով նոր գույքով է կահավորվելու շենքը: Գույքի ձեռքբերումից հետո Վերիշենի մանկապարտեզն իր դռները կբացի  նախադպրոցական տարիքի շուրջ 150 երեխայի առջև։

Վերանորոգումից հետո նոր խբեր են նաև բացվելու, Ակներ և Վերիշեն բնակավայրերի նախադպրոցական տարիքի բոլոր փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան:

Նմանատիպ նյութեր