211652_close_icon
views-count1507 դիտում article-date 09:52 27-10-2022

Ծովագյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծովագյուղ գյուղի կառավարման հարցը լուծվել է, բայց ոչ ծովագյուղցիների սրտով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծովագյուղ համայնքի վարչական ներկայացուցիչ նշանակվել է Սեդա Մինասյանը, որը նախկինում աշխատել է գյուղապետարանի աշխատակազմում: Տեղեկացնենք, որ մինչ այս Ծովագյուղի գյուղապետարանի գործունեությունը պարալիզացված էր. Ծովագյուղը վարչական ներկայացուցիչ չուներ:

Նախկին համայնքապետ Վահրամ Գեւորգյանը չէր ցանկանում նշանակվել որպես վարչական ներկայացուցիչ, նա եւ իր համագյուղացիները պահանջում էին Ծովագյուղին չխոշորացնել: Նշենք, որ անորոշ կարգավիճակում էր ոչ միայն Ծովագյուղը, այլեւ Սեմյոնովկա համայնքը: Սեմյոնովկայի վարչական ներկայացուցիչ նշանակվել է նախկին գյուղապետ Դավիթ Մնացականյանը:

Հիշեցնենք՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո Սեւանին միացան տասը գյուղեր, այդ թվում` Ծովագյուղն ու Սեմյոնովկան: Այս գյուղերի բնակիչները մեկ մարդու նման չէին մասնակցել ՏԻՄ ընտրություններին, քանի որ դեմ էին համայնքների միացմանը, խոշորացմանը: Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները ցանկանում էին միավորվել իրար, այլ ոչ թե Սեւան համայնքին, բայց, արի ու տես, կառավարությունն այս հարցում հաղթեց ծովագյուղցիներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր