211652_close_icon
views-count1400 դիտում article-date 18:45 27-10-2022

Հայաստանն Արցախին կտարամադրի 20 միլիարդ դրամի չափով վարկ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի 20 միլիարդ դրամ գումարի չափով միջպետական վարկ։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

Միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։

Գումարը կտրամադրվի Արցախի կառավարությանը՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար։

Նմանատիպ նյութեր