211652_close_icon
views-count913 դիտում article-date 16:58 22-06-2023

Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին

Հայաստանը 2.9 միլիարդ դրամի չափով ֆինանսավորում կտրամադրի Արցախին՝ սոցիալական լարվածությունը մեղմելու համար։ Համապատասխան նախագիծը ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

«Ներկայացված նախագծով նախատեսվում է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2.9 մլրդ. դրամի չափով միջպետական վարկ տրամադրել Լեռնային Ղարաբաղին՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նմանատիպ նյութեր