211652_close_icon
views-count1093 դիտում article-date 23:11 27-10-2022

Ղազախստանի նախագահը հայտարարել է ԵՄ սննդամթերք և պարարտանյութ մատակարարելու պատրաստակամության մասին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է հանրապետության պատրաստակամության մասին՝ շարունակելու գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը եվրոպական երկրներ։

«Հեռանկարային թեման պարենային անվտանգությունն է։ Ինչպես գիտեք, մենք տարեկան արտահանում ենք ավելի քան 5 մլն տոննա ցորեն, այդ թվում՝ ԵՄ երկրներ։ Անցած տարվա ընթացքում մեր պարենային ապրանքների արտահանումը ԵՄ աճել է 32 տոկոսով եւ գերազանցել 630 մլն դոլարը։ Ուստի Ղազախստանը կարող է շարունակել գյուղատնտեսական ապրանքներ եւ հանքային պարարտանյութեր մատակարարել ԵՄ երկրներին»,-ասել է նա։

Ղազախստանի ղեկավարը նաեւ ասել է, որ հանրապետությունը կարող է տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ ավելի քան 100 տեսակի վերամշակված ապրանքներ առաջարկել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, երկաթի եւ պողպատի արտադրությունը, սննդի վերամշակումը եւ գյուղատնտեսությունը։

Նմանատիպ նյութեր