1841 դիտում
20:59 27-10-2022
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի խոսնակի հետ
Իրաքի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպել է Իրաքյան Քրդստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է պատգամավորը։
«Իրաքի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ, հանդիպում եմ ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ Ռեվազ Ֆաիքի հետ:
Զրույցի ընթացքում տիկին Ֆաիքին ներկայացրել եմ այցիս հիմնական նպատակները, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայ կարիքավոր ընտանիքներին եւ Շեյխանի ճամբարի եզդի փախստականներին հումանիտար օգնության տրամադրումը։
Հանդիպմանն անդրադարձել ենք միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին: Հաշվի առնելով, որ խորհրդարանի իրավասությունների ժամկետը մեկ տարով երկարաձգվել է, Ռ. Ֆաիքին առաջարկեցի դիտարկել խորհրդարանական պատվիրակությամբ ՀՀ այցելելու հնարավորությունները: Հավելել եմ, որ հայկական կողմը կփոխանցի պաշտոնական հրավերը, որի ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով։
Հանդիպմանը բարձրացրել եմ նաեւ ՀՀ համալսարանների դիպլոմների ԻՔ ճանաչման հետ կապված հարցը, ինչի կապակցությամբ խոսնակ Ռ. Ֆաիքը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում հետամուտ լինել այդ խնդրի լուծմանը:
Քննարկել ենք ԻՔ խորհրդարանում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայության հարցը: Այս համատեքստում կարեւորել եմ եզդի ժողովրդին ԻՔ խորհրդարանում առանձին քվոտայի տրամադրումը՝ հաշվի առնելով շուրջ 500.000 եզդիների առկայությունը ԻՔ-ում։ Ռեվազ Ֆաիքը նշել է, որ ներկայումս ԻՔ քաղաքական ուժերի միջեւ քննարկվում է ազգային եւ կրոնական փոքրամասնությունների՝ ԻՔ խորհրդարանում ներկայության հետ կապված մի շարք հարցեր:
Իմ խոսքում ներկայացրել եմ 2021թ․ մայիս, նոյեմբեր ամիսներին եւ 2022թ. սեպտեմբերին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության դեմ ադրբեջանական ագրեսիան եւ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ ներխուժումը։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական փոխգործակցության զարգացման գործում խորհրդարանների դերի հետ կապված հարցեր»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
589 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
619 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1237 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN