211652_close_icon
views-count1111 դիտում article-date 23:25 27-10-2022

Հունաստանը պատրաստ է «բարեկամության ձեռք մեկնել» Թուրքիային․ Միցոտակիս

Հունաստանը պատրաստ է «բարեկամության ձեռք մեկնել» Թուրքիային։ Հինգշաբթի այս մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է AP-ն։

«Ես կցանկանայի, որ մեր հարեւանները, նույնիսկ ուշացումով, ընտրեին դեէսկալացիայի, օրինականության, խաղաղ գոյակցության ճանապարհը՝ առանց հռետորական պոռթկումների, բայց կառուցողական գործողություններով»,- ասել է Միցոտակիսը Աթենքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո։

 «Իմ կողմից ես միշտ պատրաստ եմ բարեկամության ձեռք մեկնել: Մենք լարվածության հետագա անտեղի աղբյուրների տեղ չունենք»,- ասել է Միցոտակիսը` հավելելով, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: «Դա է ուզում  մեր ժողովուրդը, դա  է  ուզում  թուրք ժողովուրդը, դա է ուզում ամբողջ Եվրոպան»:

Նա ամոթալի է համարել այն փաստը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «չի տեսնում, որ փակուղի է գնում՝ թունավորելով իր ժողովրդին Հունաստանի դեմ ստով։ «Որովհետեւ մեր հարեւանները եւ մեր բոլոր դաշնակիցները գիտեն, որ հունական կղզիները որեւէ մեկի համար սպառնալիք չեն»։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ «բոլոր հարեւանների շահերից է բխում» Միջերկրական ծովի տնտեսական ներուժն օգտագործել «ի շահ իրենց բնակչության»: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հունաստանը շատ է ցանկանում  դա անել»:

Նմանատիպ նյութեր