211652_close_icon
views-count1321 դիտում article-date 13:33 28-10-2022

Արմեն Գրիգորյանն ընդունել է Տոյվո Կլաարին. Քննարկել են ԵՄ առաքելության իրականացվող քայլերը

Հոկտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

ԱԽ գրասենյակը հայտնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԵՄ մոնիտորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:

Զրուցակիցներն նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:

Նմանատիպ նյութեր