211652_close_icon
views-count14616 դիտում article-date 14:28 28-10-2022

Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են Ford-ը, Nissan-ը, կայանված BMW-ն ու թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում բախվել են Մխիթար Սմոյանի վարած Ford մակնիշի, Էդգար Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները, Տիգրան Սամվելյանի վարած Zongtong ավտոբուսը և Գեղամ Խաչատրյանի կողմից կայանված BMW մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են  ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Գյուլամիրյանն ու Սաղաթել Եղիազարյանը։ 

Վթարի փաստով պարեկ Կ․ Գյուլամիրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է թիվ 23 երթուղին։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր