1495 դիտում
16:25 28-10-2022
Լեհաստանի ԱԳՆ-ն հրապարակել է համաշխարհային պատերազմի հետեւանքների փոխհատուցման պահանջների ցանկը Գերմանիային
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինին ուղղված դիվանագիտական նոտայում հրապարակել է Գերմանիային ներկայացվող պահանջների ցանկը։
Լեհաստանը Գերմանիայից պահանջում է 6 տրիլիոն 220 միլիարդ 609 միլիոն զլոտիի չափով նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում, գերմանական ագրեսիայի եւ օկուպացիայի զոհերին եւ նրանց ընտանիքներին պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ համակարգային գործողություններ՝ պատերազմի ժամանակ Լեհաստանից գողացված մշակութային արժեքների վերադարձին ուղղված, որոնք ներկայումս գտնվում են Գերմանիայում:
Նոտայում նաեւ կոչ է արվում ԳԴՀ-ին կարգավորել «դեբիտորական պարտքերը», որոնք առաջացել են Ռեյխի վարկային միությունների եւ Լեհաստանի Էմիսիոն բանկի «թալանչիական գործունեության արդյունքում»:
Լեհական կողմը նաեւ ակնկալում է պատշաճ համագործակցություն Երկրորդ համաշխարհային պատերազմի լեհ զոհերի հիշատակը հավերժացնելու եւ Գերմանիայի կողմից արդյունավետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ՝ գերմանական հասարակությանը «պատերազմի եւ դրա հետեւանքների իրական պատկերը», հատկապես Լեհաստանին հասցված վնասը ներկայացնելու համար։
Ինչպես հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Մյուլերը, Վարշավան հետեւողականորեն կբարձրացնի Գերմանիայի կողմից փոխհատուցման հարցը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային մարմիններում։

Նմանատիպ նյութեր
3608 դիտում
08:42 22-05-2018
ԱՄՆ փոխնախագահը ներկայացրել է Իրանի միջուկային գործարքում նոր պահանջների ցանկը. «Ամերիկայի ձայն»
5030 դիտում
23:25 09-09-2018
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաայցելվող երկրների ցանկը
Այս բաժնից
1111 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1018 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1057 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»