211652_close_icon
views-count605 դիտում article-date 17:27 28-10-2022

Եռակողմ հանդիպումից բացի Պուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի  Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ։ 

«Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր