211652_close_icon
views-count1045 դիտում article-date 20:16 28-10-2022

Ռուսաստանում տնտեսական ակտիվությունը նվազել է. ՌԴ ԿԲ-ի ղեկավար

Տնտեսական ակտիվությունը Ռուսաստանում սեպտեմբերին սկսել է նվազել ամռան ամիսներին կայունանալուց հետո, այդ թվում՝ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացման պատճառով:

Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստան բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:

«Ըստ օպերատիվ տվյալների, ամռան ամիսներին տնտեսական ակտիվության կայունանալուց հետո սեպտեմբերին այն կրկին սկսել է նվազել: Պատճառներից կարելի է համարել սպառողական պահանջարկի թուլացումը, ինչպես նաեւ ռուսաստանյան արտահանման համար պայմանների վատթարացումը»նշել է Նաբիուլինան։

Նմանատիպ նյութեր