8102 դիտում
22:12 28-10-2022
61-ամյա կինը դիմել է գլխավոր դատախազություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և շտապօգնության բժիշկների մեղքով իր դուստրը մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել Երևանի բնակիչ՝ 61-ամյա Վերոնիկա Ա-ն և հայտնել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Շտապօգնության կենտրոնի բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հուլիսի 7-ին Երևանի հիվանդանոցներից մեկում իր աղջիկը՝ Թամարա Ա-ն, մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դիմումը գլխավոր դատախազությունից փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ նախաքննություն է սկսվել և չի բացառվում, որ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունից էլ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։