211652_close_icon
views-count2085 դիտում article-date 14:49 29-10-2022

«Հարկավոր է սպասել հանդիպմանը»․ Պեսկովը՝ ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին

Հարկավոր է սպասել հանդիպմանը: Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ Սոչիում փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Գրում են ռուսական ԶԼՄ-ները։

Նշենք, որ Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը ՔՊ 6-րդ համաժողովում հայտարարել է՝ պատրաստ է Սոչիում փաստաթուղթ ստորագրել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում երկարացվի 10-20 տարով։ 

Նմանատիպ նյութեր