211652_close_icon
views-count111084 դիտում article-date 16:54 29-10-2022

Արմավիրի մարզում առանց համարանիշների BMW-ի վարորդը, ով իր մոտ չուներ վարորդական իրավունքի վկայական ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր, ճանապարհային ոստիկանին համոզում էր, թե՝ «բաց թող՝ գնամ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին առանց համարանիշների BMW մակնիշի ավտոմեքենա են վարում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ՝ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին դարանակալում ստեղծվեց, ու քիչ անց տեսուչ Սարգիս Սարգսյանը հայտնաբերեց նշված ավտոմեքենան, որի առջևի և հետևի համարանիշները հանված էին։

Պարզվեց, որ վարորդը, ով փորձում էր ճանապարհային ոստիկաններին համոզել, որպեսզի թողեն, որ ինքը գնա և չարձանագրվի խախտումը, իր մոտ ոչ միայն վարորդական իրավունքի վկայական չուներ, այլև ավտոմեքենայի տեխնիկական անձանագիր։ 

Ավտոմեքենան Ս․ Սարգսյանի կողմից տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունը պարզում է օրինախախտ վարորդի, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր