33516 դիտում
15:48 18-06-2024
Արագածոտնի մարզում «Opel»-ի վարորդը, ով վարորդական իրավունքի վկայական չուներ, պարեկին համոզում էր՝ «Մեր ախպերը մարդ ա գցել ավտոյի տակ, մшհացել ա. ասեցի գամ, տեսնեմ՝ հո իրան բան չի եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզում պարեկային ծառայության գործունեության ընթացքում այնքան շատ օրինախախտ վարորդների են հայտնաբերել, որ երբեմն մարզի բնակիչները կատակում ու ասում են.
«Եթե մարդահամար լինի, երևի էդքան մարդ Հայաստանում չլինի, ինչքան որ պարեկները օրինախախտ վարորդների են հայտնաբերել ու տուգանել»:
Բնակչության մի մասն էլ կատակով ասում է.
«Կարմիր կովն իր կաշին չի փոխի, քանի որ եղել են դեպքեր, որ նույն օրինախախտ վարորդի նկատմամբ մի քանի վարչական ակտ է կազմվել պարեկների կողմից»:
Որ մարզում պարեկների ներկայությունը զսպաշապիկ է որոշ «վայ-վարորդների» համար, դա ակնհայտ է:
Արագածոտնի մարզի պարեկային ծառայությունը նաև համագործակցում է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածքային բաժինների ծառայողների հետ, ինչի շնորհիվ էլ բազմաթիվ հանցագործություններ են բացահայտվել, մեծ թվով դեպքեր են կանխվել ու նախականխվել են, հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվողներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործություններ կատարողներ, հայտնաբերվել են նաև առևանգված տրանսպորտային միջոցներ, ու մարզ երբեմն այցելում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանն ու ՊԾ պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը, երբեմն չտեղեկացնելով իրենց այցի մասին, ինչը ստուգողական այցելություն կարելի է համարել, ու դրա արդյունքում որոշ պարեկներ ենթարկվել են կարգապահական տույժերի, որոշ պարեկներ էլ արժանացել են խրախուսանքների:
Երեկ՝ հունիսի 17-ին, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, երբ մահվան ելքով վրաերթի վայրում ծառայություն էին կատարում, նկատեցին կարմիր գույնի «Opel» մակնիշի ավտոմեքենա, որը վարորդը կայանել էր դեպքի վայրի սահմանազատված տարածքում:
Երբ ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի ծառայութան ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանը վարորդին հայտնեց, որ վաշտի պարեկը նրան հորդորել է, որպեսզի ավտոմեքենան դուրս բերի սահմանազատված տարածքից, վարորդը նեղստրեց, ասելով՝ «մեր ախպերը մարդ ա գցել ավտոյի տակ, մահացել ա, ուզում եմ տենամ՝ հո մեր ախպորը բան չի եղել», ինչից հետո փորձեց մոտենալ դեպքի վայրին, սակայն երբ նրան հորդորեցին, որ մեքենան դուրս բերի, նա, ժողովրդի լեզվով ասած, ճռռացնելով փորձեց հեռանալ, սակայն պարեկները ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի հանձնարարականով ստուգեցին նրան, պարզվեց, որ նա ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:
Այստեղ են ասում ՝ «Աշխա՛րհ, կանգնի՛ր, իջնող կա», կամ իրոք «կարմիր կովն իր կաշին չի փոխի», այն դեպքում, երբ վարորդը, ով Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Դավիթ Մխիթարյանն է, չունենալով վարորդական իրավունքի վկայական, այն է՝ ավտոմեքենա վարելու իրավունք, գուցե վստահ էր իր ուժերի վրա, որ առանց «պռավի» կարող է պարեկների մոտ կանգնել, սակայն նրա ավտոմեքենան տեղափոխեցին ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ նա էլ ենթարկվեց վարչական պատասխանատվության:
Պարեկային ծառայությունը կրկին անգամ հորդորում է, որպեսզի վարորդները չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարած ավտոմեքենայից, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+