1228 դիտում
09:52 31-10-2022
Արցախում կհիմնվի մետաղամշակման և ուսումնական արտադրամաս
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարարի աշխատակազմը:
Պետական նախարարը արժեքավոր է համարել Արցախի կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին:
«Նախատեսում ենք Արցախում ստեղծել գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած մետաղամշակման, վերանորոգման և ուսումնական մեկ ընդհանուր արտադրամաս: Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում 200 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը նպատակ ունի հոգալու հասարակության ու տնտեսության կարիքները, ինչպես նաև խթանել աշակերտների և ուսանողների շրջանում տեխնիկական և արհեստագործական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը: Սա պահանջված ներդրում է Արցախում և վառ օրինակ է բարեգործական ու բիզնես ներդրման՝ հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան մարտահրավերներն ու առաջնահերթությունները»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Ծրագրի առանձին մանրամասները քննարկելուց հետո՝ Արտակ Բեգլարյանն ու Աբրահամ Գասպարյանը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության, «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համագործակցության եռակողմ հուշագիր:

Նմանատիպ նյութեր
1575 դիտում
14:17 31-08-2021
Արցախում կհիմնվի 1000 սոցիալական բիզնես․ դրանց մի մասը կֆինանսավորի «Հայաստան» համահայկական հիմնադրամը
1213 դիտում
20:30 23-01-2015
2015 թ.-ին Տավուշում կհիմնվի 50 հա նոր այգի
Այս բաժնից
1114 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1018 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1060 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»