Սոչիում ավարտվել են Պուտինի և Ալիևի բանակցությունները
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Վերջիններս քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացումը և երկկողմ համագործակցությունը։
Բանակցությունները տևել են 2 ժամ 20 րոպե։
Ավելի վաղ տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի հանդիպումը։