2534 դիտում
14:08 02-11-2022
Ռուսաստանը խաղադրույք է կատարել ձմռան վրա և դա միանգամայն թափանցիկ է բոլորի համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ ռուսական «էներգետիկ ահաբեկչությունը» մարտահրավեր է ոչ միայն Ուկրաինային, այլև միացյալ Եվրոպային։
Ինչպես գրում է pravda.com.ua-ն, նախագահն այս մասին ասել է ժողովրդին ուղղված ուղերձում:
«Ահաբեկիչների խաղադրույքը ձմռան վրա միանգամայն թափանցիկ է բոլորի համար, և այս մարտահրավերը պետք է դիտարկել հենց որպես մարտահրավեր ամբողջ Եվրոպային։ Մոսկվան իր քարոզչության մեջ ձմռան հետ կապված ցանկացած դժվարություն կներկայացնի որպես միասնական Եվրոպայի ձախողման ապացույց։ Ուստի մենք միասին պետք է ապացուցենք ահաբեկիչներին, որ ձախողումն իրենց մասին է, այլ ոչ թե Եվրոպայի», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու համոզմամբ՝ «Ռուսաստանն ամեն ինչ կանի կյանքի բնականոնությունը ոչնչացնելու համար և միջոցներ չեն խնայում էներգետիկ ահաբեկչության համար»:
«Եթե գնահատենք միայն երեկվա ռուսական հարվածի արժեքը, ապա օգտագործված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը համարժեք են ավելի քան երկու 2 միլիոն 300 հազար միջին ռուսական կենսաթոշակի: Եվ սա դեռ մեկ հարված է»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Ալեքսեյ Կուլեբան չի բացառում էլեկտրաէներգիայի և ջեռուցման ամբողջական անջատում ռուսական բանակի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հետագա հարվածների դեպքում:

Նմանատիպ նյութեր
2762 դիտում
16:59 31-10-2016
Առողջ աշխատատեղ` բոլորի համար. տեղի է ունեցել «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար» սեմինար
1616 դիտում
22:38 01-08-2014
Անգլիայում հանդես եկող ֆուտբոլիստներին արգելվել է խաղադրույք կատարել
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
973 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1012 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»