18022 դիտում
14:45 02-11-2022
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում․ 52-ամյա վարորդը BMW-ով բախվել է Infiniti-ին, Toyota Corolla-ին, Nissan-ին և շտապօգնության ավտոմեքենային․ օպերատիվ են են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սամվել Շաբոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակ 92 հասցեի դիմաց բախվել է Infiniti-ին, Toyota Corolla-ին, Nissan-ին և շտապօգնության ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նորայր Մայիլյանն ու Վլադիմիր Ալավերդյանը։
BMW-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Զորհաբ Բադոյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+