211652_close_icon
views-count982 դիտում article-date 16:17 02-11-2022

Արաբկիրում կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ. Տիգրան Ավինյան

Ամեն վարչական շրջան առանձնանում է իր հատուկ մշակույթով, նիստուկացով և հետևաբար նաև խնդիրներով: Այս անգամ Արաբկիրում էինք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ներկայացնենք մի քանի դիտարկում տեղանքից:

Բակերն ու խաղահրապարակները ունեն հնուց եկած նույն խնդիրները, որոնք առկա են մյուս վարչական շրջաններում ևս: Ուստի՝ ամեն բակի առանձին ուսումնասիրություն է պետք իրականացնել և վերականգնել արաբկիրցիների բակային հանգստի հնարավորությունը:

Արամ Խաչատրյան և Մամիկոնյանց փողոցները միմյանց միացնող նորաստեղծ ճանապարհը էականորեն կթեթևացնի երթևեկությունը:

Արաբկիրցի երեխաների համար հիմնովին կամ մասամբ վերանորոգվում են 3 մանկապարտեզներ: Այնտեղ կլուծվեն 10 տարվա վաղեմության խնդիրներ: Օրինակ՝ փոխվում են մանկապարտեզի պատերը խոնավեցնող հին ջրատար խողովակները և, վերջապես, տեղադրվում են երեխաներին հարմարեցված սանհանգույց և այլն:

Ո՞վ է վերջին անգամ եղել Մերգելյանի այգում: Ծրագրերով նախատեսվում է այն դարձնել այնպիսի այգի, որտեղ բոլորս ավելի մեծ հաճույքով կզբոսնենք և ժամանակ կանցկացնենք»,- գրել է Ավինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր