1599 դիտում
14:05 03-11-2022
Նախարարը հուսով է, որ մինչև վատ եղանակների սկսվելը լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի
Լաստանավային հաղորդակցությունը, որը, ենթադրվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետի հերթերի խնդիրը, մինչև այժմ չի գործարկվում, քանի որ Փոթիի նավահանգստի օպերատորը խստորեն հետևում է թե եվրոպական, թե ամերիկյան պատժամիջոցներին և մինչև այժմ պարտավորություն չի ստանձնել, թե ինչ ժամանակում կպատասխանի այս կամ այն բեռը թողնելու կամ չթողնելու վերաբերյալ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Հիմնական խնդիրը, որի պատճառով մենք չենք սկսում, այն է, որ ուզում ենք, որ այդ կապը լինի այնքան կայուն ու կանխատեսելի, որ պետբյուջեից ծախսվելիք միջոցները (մինչև այժմ ոչ մի դրամ չի ծախսվել լաստանավային հաղորդակցության սուբսիդավորման վրա) տան իրենց ճիշտ տնտեսական արդյունքը»,-ասաց Քերոբյանը:
Իսկ թե ինչն է խնդիրը, որը թույլ չի տվել մինչև այս պահը սկսել լաստանավային հաղորդակցությունը՝ նախարարն ասաց. «Քանի որ Փոթիի նավահանգստի օպերատորը հոլանդական ընկերություն է և իրենք խիստ հետևում են թե եվրոպական, թե ամերիկյան պատժամիջոցներին, ըստ էության, մեր առջև ոչ մի պարտավորություն չեն ստանձնել, թե ինչ ժամանակում իրենք կպատասխանեն այս կամ այն բեռը թողնելու կամ չթողնելու վերաբերյալ: Ցանկացած բեռ պետք է ստուգեն պատժամիջոցների համապատասխանության կամ չհամապաատասխանության առումով և ըստ այդմ որոշել՝ թողնում են, թե ոչ»:
Քերոբյանը հուսով է, որ կհասցնեն մինչև վատ եղանակների սկսվելը դա գործարկել: Խնդիրը, պարզվել է, բավականին բարդ է, քան կառավարությունն ի սկզբանե պատկերացրել է: Սակայն նախարարը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու են, որ դա տեղի ունենա, քանի որ դա շատ կարևոր կապող օղակ է Հայաստանի և Եվրասիական մայրցամաքի միջև:

Նմանատիպ նյութեր
3383 դիտում
14:40 11-03-2017
Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը
757 դիտում
15:43 02-04-2023
Մայիսի 1-ից կվերսկսվի Սոչի-Տրապիզոն լաստանավային հաղորդակցությունը
5317 դիտում
12:02 24-02-2020
Հայաստանն Իրանի հետ դադարեցնում է ցամաքային հաղորդակցությունը, օդային հաղորդակցությունը՝ սահմանափակում
Այս բաժնից
1210 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
1009 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ