1422 դիտում
16:58 03-11-2022
Բոլոր ուղղություններում հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին․ Արարատ Միրզոյան
Բոլոր այն ուղղություններում, որոնց շուրջ Հայաստանը բանակցում է Ադրբեջանի հետ, հանդիպում է Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշմանը: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Երկու արձանագրում կարող եմ անել՝ մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն այն է, որ բոլոր ուղղություններում, որոնց շուրջ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին: Դա իհարկե, չի կարող իրականություն լինել: Եվ երկարատև, համապարփակ և կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել այս ճանապարհով»,-ասաց Միրզոյանը:
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանում սա ժամանակի ընթացքում ավելի հստակ կհասկանան:
«Եվ, եթե Ադրբեջանը ցանկանում է, շահագրգիռ է ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում ինքը ևս արձանագրի, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել»,-ասաց ԱԳ նախարարը:
Միրզոյանի գնահատմամբ՝ դա չի աշխատի, երկարաժամկետ չի լինի:
Անդրադառնալով լավ արձանագրմանը՝ ԱԳ նախարարը նշեց, որ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն՝ հարաբերություններում առկա խնդիրների առնչությամբ: «Երբ նաև ժամանակային վերլուծություն ենք կատարում, տեսնում ենք, որ այդ ուշադրությունն առայժմ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Հատկապես սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ»,- ասաց նախարարը:
Միրզոյանը հույս հայտնեց, որ այս ուղերձը Ադրբեջանում շատ լավ կհասկանան, կան կանոններ, գծեր, որոնք չպետք է հատվեն: Միրզոյանի տպավորությամբ՝ դա է միջազգային հանրության ուղերձը:

Նմանատիպ նյութեր
1697 դիտում
13:32 23-09-2022
Անհրաժեշտ է զսպել Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը. Արարատ Միրզոյանը՝ Հորդանանի փոխվարչապետին
6660 դիտում
10:51 04-11-2017
Հայկական կողմը մաքսիմալիստական մոտեցում ուներ. Քիլիք Քանաթ. «Ամերիկայի ձայն»