1544 դիտում
15:51 04-11-2022
Կիպրոսի ափերի մոտ տեղի են ունեցել Nemesis 2022 զորավարժությունները
Nemesis 2022 զորավարժությունները՝ 8 երկրների մասնակցությամբ, տեղի են ունեցել հինգշաբթի Կիպրոսի ափերի մոտ՝ նպատակ ունենալով բարձրացնել կղզեպետության ու նրա դաշնակիցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին Կիպրոսի շելֆի (որտեղ բնական գազի մեծ պաշարներ են հայտնաբերվել) գոտում համարժեք արձագանքելու համար։ Այս մասին տեղեկացրել է կղզու պաշտպանության նախարարությունը։
«Nemesis 2022 բազմազգ զորավարժությունները տեղի են ունեցել հինգշաբթի՝ 2022թ. նոյեմբերի 3-ին, Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ եւ 13-րդ լիցենզիոն ծովային հատվածներում։ Զորավարժություններին մասնակցել են Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Իտալիայի եւ Եգիպտոսի զինվորականները, երեք մասնավոր ընկերությունների, ինչպես նաեւ Ծովային անվտանգության եվրոպական գործակալության (EMSA) եւ Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային արձագանքման կենտրոնի աշխատակիցներ, որոնք կապված են Միջերկրական ծովում աղտոտվածության հետ (REMPEC)»,- տեղեկացրել է Կիպրոսի ռազմական գերատեսչությունը։ Ավելի վաղ կղզու պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր այն մասին, որ այդ զորավարժություններին մասնակցելու են վերը նշված ութ երկրների ֆրեգատներ եւ ուղղաթիռներ։
Ռազմական գերատեսչության ղեկավար Խարալամբոս Պետրիդիսը հինգշաբթի տեղեկացրել էր, որ Կիպրոսը կողմնակից է նավթի եւ գազի արդյունահանման հետ կապված պարտավորությունների կատարմանն իր ԲՏԳ-ում։ «Nemesis 2022 զորավարժություններն անցկացվում են արդեն իններորդ անգամ՝ 2013-ից, եւ դարձել են մեր ամենամյա զորավարժությունների անքակտելի մասը»,- ասել է Կիպրոսի պաշտպանության նախարարը։
Պետրիդիսն ընդգծել է, որ իր երկիրը մշտական ջանքեր է գործադրում իր բացառիկ տնտեսական գոտում արտակարգ իրավիճակների, ներառյալ՝ ահաբեկչությունները, որոնողա-փրկարարական գործողությունները, արձագանքման հնարավորությունները կատարելագործելու ուղղությամբ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ 10-րդ զորավարժությունների ժամանակ Կիպրոսին կհաջողվի զորավարժություններին ներգրավել էլ ավելի մեծ թվով երկրներ, քան այս անգամ։

Նմանատիպ նյութեր
946 դիտում
18:58 05-09-2014
Կիպրոսի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել
5495 դիտում
21:32 18-07-2018
Կիպրոսի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող լաստանավ, կա 19 զոհ
2025 դիտում
12:21 27-05-2014
Իրանի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
973 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1012 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»