1386 դիտում
15:10 05-11-2022
Շվեդիան հայտնել է Սիրիայում քրդական միավորումներին այլևս չաջակցելու մասին
Շվեդիայի նոր կառավարությունն այլևս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD)։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։
Ուշագրավ է, որ այս հայտարարությունն արվել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի՝ նոյեմբերի 8-ին Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Հենց այդ այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը վավերացնելու հարցը։
«Այս կազմակերպությունները սերտ շփումներ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, որը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։ Մեզ համար կարևոր է, որ երկիմաստ շփումներ չլինեն։ Շվեդիայի համար կարևոր է հեռավորություն պահպանել այդ կազմակերպություններից։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ»,- ասել է Բիլստրյոմը։
YPG-ն համարվում է Սիրիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ դաշնակիցը։ Նախկինում Շվեդիան ևս աջակցում էր YPG-ին և PYD-ին, որոնց Թուրքիան ահաբեկչական է որակում։
Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ դառնալու դիմում էին ներկայացրել, սակայն այս գործընթացը արգելակել էր Թուրքիան՝ պահանջելով, որ այդ երկրները քրդական կազմակերպություններն ահաբեկչական համարեն, հանձնեն ահաբեկչության կամ Թուրքիայի 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող անձանց։

Նմանատիպ նյութեր
2228 դիտում
12:41 19-09-2016
Շվեդիան հայտնել է Ռուսաստանի կողմից մեծացող սպառնալիքի մասին
3880 դիտում
22:12 01-02-2020
Շվեդիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին
3005 դիտում
15:47 19-02-2016
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայում քրդական դիրքերը
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
970 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1009 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»