1346 դիտում
21:07 06-11-2022
Արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
Օրերս ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության տարածքային բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մասնավորապես, Ապարանի բաժնում արձանագրվել է երկու դեպք։ Երկու դեպքում էլ կամավոր հանձնել են որսորդական հրացաններ, այդ թվում՝ «ՏՕԶ» տիպի, ինչպես նաև ռազմամթերք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։
Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «ՏՏ» ատրճանակի կամավոր հանձնում։
Դարձյալ ատրճանակի, բայց այս դեպքում՝ թմբուկավոր, կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Արագածի բաժնում՝ շնորհիվ Արագածի ոստիկանների բացատրական աշխատանքի։

Նմանատիպ նյութեր
1748 դիտում
21:35 22-10-2019
Մասիսի և Ստեփանավանի բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1114 դիտում
21:44 09-01-2025
Հունվարի 1-7-ը հավաքագրվել է 90,990,000 դրամ
2308 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան