211652_close_icon
views-count1672 դիտում article-date 16:08 07-11-2022

Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ. Armenpress.am

Գեղարքունիքի մարզում Եվրամիության դիտորդներն արդեն արձանագրել են ու վստահ են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել Հայաստանի սահմանների ուղղությամբ և կան օկուպացված տարածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Խախտումներ արձանագրվել են, բայց վերջին օրերին ակնհայտ երևում է, որ  նվազել են դրանք: Ամեն դեպքում, դիտորդներն իրենց պարեկային գործունեությունն են իրականացնում, ինչը ևս ազդեցությունն է թողել, դա ևս պատճառ է, որ հակառակորդը  նվազեցրել է կրակոցները»,- ասաց մարզպետը:

Սարգսյանի խոսքով՝ ԵՄ դիտորդները Գեղարքունիքում ունեն 1 շտաբ, բայց 11 բնակավայրերի սահմանով մեկ իրականացնում են աշխատանք։ Իսկ թե պարեկային ծառայությունը կոնկրետ որտեղ են իրականացնում, նա չբարձրաձայնեց:

«Նրանք ամեն օր դիտարկում են իրականացնում, ամեն օր նոր բացահայտումներ են անում: Մարզպետարանն  իր ունեցած ամբողջ ինֆորմացիան փոխանցել է մեր գործընկերներին, իրենք էլ վստահեցրել են, որ դա որպես զեկույց կներկայացնեն»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր