1456 դիտում
17:39 07-11-2022
Հայաստանի ԿԸՀ անդամներն առաջին անգամ հյուրընկալվել են Հնդկաստանի ԿԸՀ-ում
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն առաջին անգամ հյուրընկալվել են Հնդկաստանի ԿԸՀ-ում։
ԿԸՀ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը կազմակերպել էր «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով միջազգային գագաթաժողով։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հրավիրված էին ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։
Գագաթաժողովի նպատակն էր ընտրությունները կազմակերպող մարմինների միջև փորձի փոխանակում կազմակերպել, հասկանալ հիմնական մարտահրավերներն ու հրավիրյալ երկրների ընտրական մարմինների կարողությունները։
ԿԸՀ անդամները ամփոփելով այցը նշում են՝ գագաթաժողովին Հայաստանը ներկայացված է եղել որպես պատվավոր հյուր, իսկ մասնակցությունն ինքնին արդյունավետ էր, քանի որ հնարավորություն է ստեղծվել մասնագիտական քննարկում ծավալել ընտրական տարբեր գործիքակազմերի վերաբերյալ, դիտարկել տարբեր երկրների ընտրական նորարարությունները։
Գագաթաժողովին մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Մավրիկիոսի Հանրապետության ընտրական հանձնաժողովների, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), ՄԱԿ-ի, Նեպալի, Կաբո Վերդեի, Ավստրալիայի, Չիլիի, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Ֆիլիպինների, ինչպես նաև Միջազգային IDEA կազմակերպության ներկայացուցիչներ, դեսպաններ/Գերագույն հանձնակատարներ և այլ անդամներ Կոստա Ռիկայից, Գանայից, Ջամայկայից, Ալբանիայից, Նեպալից, Չեռնոգորիայից, Իսպանիայից և այլ պաշտոնատար անձինք։
Գագաթաժողովը շարունակական է լինելու, հաջորդիվ կոնֆերանսների խորագրերն են՝ «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» և «Ներառական ընտրություններ և ընտրությունների ամբողջականություն»։

Նմանատիպ նյութեր
1048 դիտում
19:48 15-09-2023
Բելառուսի ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում
14051 դիտում
13:34 04-07-2017
«Թեքեյան» մշակութային միության անդամներն ու լիբանանցի պատանի երաժիշտները հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում
952 դիտում
19:15 07-11-2023
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները հյուրընկալվել են ԿԸՀ-ում
Այս բաժնից
979 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր