996 դիտում
21:00 07-11-2022
Ես շատ մեծ սիրով եմ վերաբերվում ուկրաինացի և ռուս ժողովուրդներին. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և դրան վերջ տալու համար Վատիկանի գործադրած ջանքերին:
Ինչպես գրում է vaticannews.va-ն, պոնտիֆիկոսը պատմել է, որ պատերազմի սկսվելուց մեկ օր հետո գնացել է ՌԴ դեսպանատուն՝ խոսելու դեսպանի հետ, որը, ըստ հովվապետի, «լավ մարդ է»:
«Ես նրան ասացի, որ պատրաստ եմ գնալ Մոսկվա Պուտինի հետ խոսելու, եթե դրա կարիքը լինի։ Լավրովը շատ քաղաքավարի պատասխանեց. «Շնորհակալություն, բայց այս պահին անհրաժեշտություն չկա»», - վերհիշել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր երկու անգամ հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հետո ևս մի քանի անգամ դեսպանի հետ։
Զարգացնելով պատերազմի թեման՝ Հռոմի պապն ասել է, որ «դաժանությունը ռուս ժողովրդից չի գալիս, քանի ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է»:
«Դա վարձկաններից է, զինվորներից, որոնք պատերազմի են գնում որպես արկածախնդրություն, վարձկաններ... Ես նախընտրում եմ այսպես մտածել, որովհետև ես բարձր եմ գնահատում ռուս ժողովրդին, ռուսական մարդասիրությունը: Պարզապես մտածեք Դոստոևսկու մասին, որը մինչ օրս ոգեշնչում է մեզ, ոգեշնչում է քրիստոնյաներին մտածել քրիստոնեության մասին:
Ես մեծ ջերմությամբ եմ վերաբերվում ուկրաինացի և ռուս ժողովուրդներին։ Երբ ես 11 տարեկան էի, մեզ մոտ մի քահանա կար, որը... ինձ սովորեցրեց պատարագ մատուցել ուկրաիներենով, և այս բոլոր ուկրաինական երգերը ես դրանք գիտեմ իրենց լեզվով, որովհետև ես դրանք սովորեցի երեխա ժամանակ: Այնպես որ, ես շատ մեծ սիրով եմ վերաբերվում ուկրաինական պատարագին: Ես երկու ժողովուրդների մեջ եմ, որոնց սիրում եմ», - ասել է Հռոմի պապը։

Նմանատիպ նյութեր
877 դիտում
15:11 05-04-2023
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հորդորել է աղոթել զոհված ռուս և ուկրաինացի զինվորների մայրերի համար
2658 դիտում
11:11 07-09-2020
Բամբասանքը շատ ավելի սարսափելի ախտ է, քան COVID-19-ը․ Հռոմի պապ
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
970 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1009 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»