211652_close_icon
views-count1433 դիտում article-date 21:44 08-11-2022

ՀՀ վարչապետը հաստատել է զինվորական ծառայության մասին օրենքում լրացումների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին հաստատել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը:

ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

  1. Հաստատել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։

Որոշմամբ նախատեսված միջոցառումները ցանկն՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր