211652_close_icon

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը անհրաժեշտություն է․ Մարինա Կալյուրանդ

views-count1223 դիտում article-date 22:27 09-11-2022
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը Թվիթերի իր էջում քիչ առաջ գրել է.

«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց: Սակայն այն չլուծեց կոնֆլիկտը. լուծման հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով: Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը անհրաժեշտություն է»։

Նմանատիպ նյութեր