211652_close_icon
views-count857 դիտում article-date 10:44 10-11-2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կեստուտիս Բուդրիսի, Գալինա Վաշչենկայտեի և Մանտաս Ադոմենասի հետ

Նոյեմբերի 9-ին Լիտվայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Ազգային անվտանգության նախագահի գլխավոր խորհրդատու Կեստուտիս Բուդրիսի, Լիտվայի վարչապետի՝ Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդատու Գալինա Վաշչենկայտեի և Լիտվայի Արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ: Հայտնում է ԱԽ աշխատակազմը։

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ու Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներն և մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Վերոնշյալի շրջանակներում քարտուղար Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի տեսակետներն ու դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Գոհունակությամբ ընդգծել են վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Լիտվա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Նմանատիպ նյութեր