211652_close_icon
views-count894 դիտում article-date 11:23 10-11-2022

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարին

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը նոյեմբերի իննին ընդունել է  ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը:

Դատախազությունը հայտնում է, որ Սրբուհի Գալյանը  բարձր է գնահատել Բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերինին ծառայեցնելու հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական և արդյունավետ  փոխգործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր