Մեծամորում ուրարտական ժամանակների եզակի շինություն է բացվել
ՀՀ տարածքում ամեն տարի միջին հաշվով շուրջ 40-45 մեծ ու փոքր հնագիտական արշավախմբեր են գործում: Դրանց զգալի մասը համատեղ (հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական, հայ-իտալական, հայ-լեհական և այլն) միջազգային արշավախմբեր են: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Այս տարի ՊՈԱԿ-ը կազմակերպել է 3 հնագիտական արշավախմբեր՝ Քանագեղի դամբարանադաշտում, Մեծամոր հնավայրում և Ամբերդ ամրոցում:
«Այս տարի Քանագեղում և Մեծամորում իրականացված հնագիտական հետազոտությունների արդյունքներից շատ գոհ եմ: Երկու հնավայրերեն էլ հարուստ հնագիտական և հնամարդաբանական նյութեր են տվել: Դրանք հիմա գտնվում են մաքրման, ամրակայման և վերականգնման փուլում:
Պեղված նյութերը հիմնականում վերաբերում են մ.թ.ա. XV-VI դդ.: Այս տարվա հնագիտական գտածոների մեջ առաջին հերթին կառանձնացնեի Մեծամորի քաղաքային թաղամասում բացված ուրարտական ժամանակների 9 գլանաձև, զուգահեռ սյունախարիսխներով շինությունը: Այն եզակի է իր կառուցվածքային առանձնահատկություններով և հնարավորություն է տալիս ավելի լուրջ մոտենալ Վանի թագավորություն – Ուրարտուի ժամանակներում այստեղ ծավալված ռազմաքաղաքական և սոցիալմշակութային գործընթացներին»,- ասել է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։
Մեծամորի թիվ 23 դամբարանից 100-ից ավել ոսկե առարկաներ է հայտնաբերվել: Դրանք պատրաստված են տեխնոլոգիական տարբեր հնարքներով (զոդում, դրվագում, հատիկանախշում, ընդելուզում, վրադրում և այլն) և վկայում են այն բարձր մասնագիտական կարողությունների մասին, որոնց տիրապետում էին մ.թ.ա. II հազ. վերջի և I հազ. սկզբի տեղի ոսկերիչ վարպետները:
2023 թ. Մեծամորում պեղման աշխատանքները կշարունակվեն և՛ քաղաքաին թաղամասում, և՛ դամբարանադաշտում: Դրանք դարձյալ իրականացնելու է հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախումբը:
Հնագետներն ակնկալում են նոր, հետաքրքիր նյութեր:
Պեղումներ են իրականացվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի 17-18-րդ դդ. մատուռի և Բարաբաթում (Պառավաթումբ) բանավանի Սուրբ Հռիփսիմե (17-19-րդ դդ.) եկեղեցու (հնագետ՝ Լևոն Մկրտչյան) տարածքներում: