1435 դիտում
19:02 10-11-2022
Նենսի Փելոսին այլևս խոսնակ չի լինի, Թրամփը «կիսագոհ է», Բայդենի գործերը բարդանում են. Սուրեն Սարգսյան
ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ովքե՞ր են հաղթել և մեզ դրանից ի՞նչ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նաեւ նշել է. «Ընդհանուր պատկերը
- ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։
Այս պահին Ներկայացուցիչների պալատը վերցնում են հանրապետականները։ Սենատում ամենայն հավանականությամբ իրենց դիրքերը կպահպանեն դեմոկտրատները՝ մեկ կամ երկու ձայների տարբերությամբ (այդ թվում փոխնախագահի ձայնի)։ Չնայած դեռ որոշ նահանգներում հաշվարկներ են գնում, սակայն պատկերն ամբողջանում է։
- Բայդենի գործերն իհարկե բարդանում են, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա սա էական ազդեցություն չի ունենա, այն առավելապես կկրի ներքաղաքական բնույթ։
- Թրամփը «կիսագոհ է» ընտրությունների արդյունքներից, բայց ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարի նորից ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։
Մեզ հետաքրքրող հարցերից կառանձնացնեմ մի քանիսը
- Ուկրաինային աջակցելու որոշումը այս ընտրությունների արդյունքում չի փոխվի։ Հակառուսական գիծը Վաշինգտոնի քաղաքական իստեբլիշմենտի համար կոնսենսուսային է, երկու կուսակցություններում էլ, որոշ բացառություններով, կիսում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ աջակցելու քաղաքականությունը։ Չարժե սպասել լուրջ փոփոխությունների Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ։
- Փենսիլվանիայում պարտվեց հանրապետական Մեհմեդ Օզը, ով Էրդողանի լավագույն բարեկամներից էր և լուրջ կշիռ կունենար Սենատում հայտնվելու պարագայում։ Այս գործում անգնահատելի էր մեր համայնքի և լոբբիստների համակարգված աշխատանքը։
- Պարտվեց նաև թուրքական և ադրբեջանական հանձնախմբերի նախագահ կոնգրեսական Չեբոթը։ Չնայած այս տանդեմը նոր բարեկամ կգտնի Պալատում, բայց դա ժամանակատար գործընթաց է։
Նենսի Փելոսին այլևս խոսնակ չի լինի
- Այս ընտրությունների արդյունքում Փելոսին կկորցնի իր դիրքը, որպես Պալատի խոսնակ։ Չեմ էլ կարծում որ նա կցանկանա մնալ որպես շարքային կոնգրեսական, ամենայն հավանականությամբ, ինչպես պնդում են ամերիկյան զլմ-ները նա կնշանակվի դեսպան և դուրս կգա քաղաքականությունից։ Նորից եմ պնդում, որ Փելոսիի հայաստանյան այցի կարևորագույն շարժիչ ուժերից էր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև «Farewell Trip» ունենալու ցանկությունը, Ցեղասպանության թանգարանը տեսնելը, ինչի մասին բազմիցս ասել է իր հայ բարեկամներին և ընտրողներին։ Ցեղասպանության ճանաչման հարցում նա մեծ ներդրում ուներ և Հայաստան այցելելու համար սա կարևոր նախադրյալ էր։ Այսինքն անձնական մոտիվացիան էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ նա որոշեց իր «weekend»-ն անցկացնել Հայաստանում, թեկուզև պաշտոնական այցի տրամաբանության ներքո։
- Նորաթուխ կոնգրեսական ունենաք Նյու Ջերսիից։ Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեզի որդին է՝ Բոբ Մենենդեզ կրտսերը։
Նմանատիպ նյութեր
2015 դիտում
09:37 04-01-2021
Նենսի Փելոսին վերընտրվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ
1427 դիտում
19:29 17-09-2022
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանեց Երևան
1550 դիտում
17:42 17-07-2019
Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1027 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
703 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել