Ադրբեջանի բանակի հարձակումները ՀՀ տարածքի վրա լավ փաստագրված են ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից. Մարուքյան
Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»,-ընդգծել է Մարուքյանը:
«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ»,-ընդգծել է Մարուքյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Daily attacks by AZ army into Armenian sovereign territory are well documented by the recently deployed EU Monitoring Capacity in Armenia. The mission will make it clear for EU and others that attacks are unprovoked and are well planned terror by AZ towards Armenian statehood. pic.twitter.com/GHzfDVZtrM
— Edmon Marukyan (@edmarukyan) November 14, 2022