1186 դիտում
21:06 15-11-2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում բացահայտել են, թե ինչպես է հնարավոր բարձրացնել բյուրեղների օպտիկական որակը
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ցույց են տվել, որ Lu3+ և Li+ իոնների համատեղ ներմուծումը Y3Al5O12:Ce3+ բյուրեղներ հնարավորություն է տալիս բարձրացնել բյուրեղների օպտիկական որակը հակադիրքային տեղակալումների փոփոխության և թափուրքների կոնցենտրացիայի նվազեցման հաշվին։ Li+ իոնները զբաղեցնում են միջհանգուցային դիրքեր և չեն փոխազդում Се3+ իոնների հետ, իսկ լիցքի պահպանումը կատարվում է թափուրքների կոնցենտրացիայի նվազեցման հաշվին։ Որպես արդյունք բարձրացվում է ճառագայթման տիրույթում բյուրեղների թափանցիկությունը և ճառագայթային կայունությունը: Պարզվել է, որ Tb3+ իոնները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել հակադիրքային արատների կոնցենտրացիան Y3Al5O12:Ce3+ և այլ բյուրեղներում։ Բյուրեղներն աճեցվել են Բրիջմենի եղանակով՝ արգոն-ջրածին միջավայրում մոլիբդենային հալամանների կիրառմամբ։
Ոչ համարժեք տեղակալումները բյուրեղների արատների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում։ Y3Al5O12:Ce կառուցվածքում յուրաքանչյուր իոն զբաղեցնում է որոշակի դիրք: Սակայն բյուրեղներում տեղի ունեն և խախտումներ, երբ, օրինակ, մեծ չափեր ունեցող իոնը հայտնվում է չափերով փոքր իոնի զբաղեցրած տեղում։ Համապատասխան իրավիճակ տեղի ունի նաև այլ բյուրեղներում։ Դա բերում է համասեռության խախտմանը, որն էլ իր հերթին օպտիկական թափանցիկության, ջերմահաղորդականության և բյուրեղների այլ պարամետրերի նվազմանը։
«Մենք պարզել ենք, որ ավելի փոքր շառավղով Lu3+ իոնների ներմուծումը Y3+ իոնների փոխարեն նվազեցնում է ցանցի դեֆորմացիան։ Առաջին անգամ բացահայտել ենք, որ Tb3+ իոնները հակադիրքային արատների առկայության ցուցանիշ են և հնարավորություն են տալիս քանակապես գնահատել դրանց կոնցենտրացիան»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Սցինտիլյացիոն նյութերի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Պետրոսյանը:
Tb3+ իոնների հետ կապված արդյունքները ստացվել են Սանկտ Պետերբուրգի Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի հետ հայ-ռուսական համատեղ «Հեռանկարային լազերային և սցինտիլյացիոն նյութերի սինթեզումը և միկրոալիքային ու օպտիկական սպեկտրասկոպիայի մեթոդներով դրանց հետազոտումը» նախագծի շրջանակներում (2021-2022)։

Նմանատիպ նյութեր
1939 դիտում
13:30 09-10-2018
Հոբելյանական նիստ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` նվիրված ՀՀ ԳԱԱ և լեզվի ինստիտուտի 75-ամյակին
Այս բաժնից
2776 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3928 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին