Սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման գործարքներն ավելացել են
Այս տարվա սեպտեմբերին Երևանում անշարժ գույքի գրավադրման 1086 գործարք է եղել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով։
Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տեղեկագրերից։
Գրավադրման գործարքներից առավել բարձր տոկոսային շեմն արձանագրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ 17%, ամենացածրը՝ Նուբարաշենում` 0․6%:
Գործարքներից ամենաբարձր տոկոսաչափը՝ 69․4%-ը բնակարանների գրավադրում է եղել, 0․2%-ը՝ ավտոտնակների: