211652_close_icon
views-count2010 դիտում article-date 23:55 15-11-2022

Զինծառայող Վահե Հովսեփյանի սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ծառայակիցը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական եւ վարութային այլ գործողություններ՝ զինծառայողի կողմից ծառայակցի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը «АК-103» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել, որի հետեւանքով դիրքի ավագ, շարքային Վ.Հովսեփյանը ստացել է հրազենային վիրավորում, եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Նույն օրը պարտադիր ժամկետային շարքային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր