211652_close_icon
views-count1293 դիտում article-date 22:55 16-11-2022

Վարչական ղեկավարը վաճառել է գյուղին պատկանող գույքը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ին Գոռ Չ․-ն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է տվել այն մասին, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չ.-ն չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, վաճառում է գյուղին պատկանող գույքը: 

Գոռ Չ․-ն հաղորդում է տվել նաև այն մասին, որ գյուղի վարչական ղեկավարը թույլ է տվել մի շարք չարաշահումներ, այն է՝ վաճառել է գյուղի շարքացանը, մշակույթի տան տանիքը փոխարինվել է նոր թիթեղով և փոխարինված 100 ք/մ չկա, գյուղի մանկապարտեզի հին բետոնյա պանելները տարել է իր տան մոտ և սարքել անասնագոմ, գյուղի համար ստացված «պոպոքի» տնկիները ամբողջությամբ տվել է գյուղապետարանում աշխատող Ս․-ին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր